Party: Քարանձավ-արշավ դեպի Դիլիջան և Հաղարծին
Main page > Armenian Extreme club > Քարանձավ-արշավ դեպի Դիլիջան և Հաղարծին
Մեր ավանդույթներին համաձայն կազմակերպում ենք ոչ ստանդարտ ու հետաքրքիր արշավ, որի ընթացքում կփորձենք պարզել դիլիջանցիներին այսքան տարիներ տանջած <<40 պադվալներ>> անունը կրող քարանձավի լեգենդը:
Մանրամասնները այստեղ.
Շարժվում ենք ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ, առավոտյան 07:00:
Առաջին կանգառը կլինի հենց Դիլիջան քաղաքում, որտեղ կփորձենք ուսումնասիրել վերոհիշյալ <<40 պադվալներ>> քարանձավը: Այս քարանձավի չափսերի ու ծագման մասին բազմաթիվ լեգենդներ են շրջում բնիկների մեջ, որոնք ծնողները փոխանցում են իրենց երեխաներին:
Այս քարանձավի ուսումնասիրությունից հետո կշարժվենք դեպի Հաղարծին վանական համալիր, որտեղ էքսկուրսիա անելուց հետո կայցելենք վանքին մոտ գտնվող մեկ այլ քարանձավ, որը նույնպես առաջին անգամ ենք մտնելու:
Հաղարծինից հետո պիկնիկ կանենք անտառում տեղակայված մի գեղեցիկ վայրում, կզբոսնենք Հին Դիլիջան կոմպլեքսի փողոցիկներում և երեկոյան կողմ կվերադառնանք Երևան:
Մասնակցության գումարը 6000 դրամ է, որի մեջ ներառված է տրանսպորտը, ուղեկցորդի, քարանձավային մասնագետի ու էքսկուրսավարի ծառայությունները, քարանձավի համար պաշտպանիչ սաղավարտն ու լուսարձակը:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 093265576, 095265576 կամ այցելել "Armenian Extreme Club"` Ամիրյան 18 հասցեով: