Party: Դահուկավարման դասընթացներ ԾԱՂԿԱՁՈՐՈւՄ (հունվարի 23-24-25)
Main page > Armenian Extreme club > Դահուկավարման դասընթացներ ԾԱՂԿԱՁՈՐՈւՄ (հունվարի 23-24-25)
You will be the first one to know when pictures are uploaded!
ԻՄԱՍՏԱՎՈՐԵՔ ՁՄԵՌԸ !!!
Գրանցվում ենք ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՇՈւՏ՝ տեղերը սահմանափակ են
#skischoolcaxkadzor
<<ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՏՆԱԿ>> դահուկորդների դպրոցի գրանցումն արդեն սկսված է: Գրանցվելու համար բավական է նույնիսկ 5000 դրամ կանխավճարը: Մնացածը կարող եք վճարել դասընթացի հենց սկզբին:
Դպրոցն ու տնակը տեղակայված են Ծաղկաձոր քաղաքի հրապարակից ընդամենը 100 մ հեռավորության վրա:
Երրորդ խումբը մեկնում է Ծաղկաձոր ՀՈՒՆՎԱՐԻ 23-24-25-ին (ուրբաթ-շաբաթ-կիրակի):
ՀՆԱՐԱՎՈՐ Է նաև միանալ առաջին օրվա ՀՈւՆՎԱՐԻ 23-ի դասընթացին՝ անձը 10000 դրամով:
Ընդամենը 27000 դրամ, որի մեջ ներառված է.
. ամեն առավոտ պրակտիկ դասընթաց
. երեկոյան ուսուցողական ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, սխալների ուղղում
. Երևան-Ծաղկաձոր-Երևան տրանսպորտ
. գեղեցիկ, վերանորոգված ու լավ ջեռուցվող սենյակներ
. օրական երկու անգամյա սնունդ
. երեկոյան ժամանց ու խաղեր
Ակումբի անդամների և մեր ընկեր դահուկորդների համար կա նաև ուղղակի գիշերելու և միասին զվարճանալու, հանգստանալու հնարավորություն` օրավարձը 5000 դրամով` անսահմանափակ թեյ, սուրճի և սեփական մեծ խոհանոցի հնարավորությամբ: Ինչպես նաև ակումբի անդամների ու ընկերների համար գործում են բազմաթիվ զեղչեր և շատ ծառայություններ նույնիսկ ԱՆՎՃԱՐ են:
Յուրաքանչյուր խումբ բաղկացած է լինելու 8-10 ուսանողներից, այնպես որ գրանցվեք հնարավորինս շուտ:
3 օրվա ընթացքում դուք կսովորեք սկսնակ դահուկորդին անհրաժեշտ բոլոր հմտությունները` կանգնել դահուկի վրա, ղեկավարել արագությունը, թեքվել, արգելակել:
Դասընթացների վերջում Ձեզ հասանելի կլինեն Ծաղկաձորի լեռնադահուկային գրեթե բոլոր սահուղիները, իսկ դրանից հետո հնարավորություն կստանաք միանալ փորձվածների խմբին ու մասնակցել ավելի երկար ու հետաքրքիր դահուկային ճամփորդությունների դեպի Արագած լեռ, Գեղամա լեռներ, Ուղտասար և այլն:
Հիշեցնում ենք, որ գրանցվելու համար բավական է նույնիսկ 5000 դրամ կանխավճարը: Մնացածը կարող եք վճարել դասընթացի հենց սկզբին :
4-ից ավել մասնակիցների դեպքում գործում են զեղչեր:
Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"` ԱՄԻՐՅԱՆ 18 հասցեով` Բիբլոս բանկի հարևանությամբ:
Ջերմ, հետաքրքիր ու արկածներով լի ձմեռը ԱՆՀԱՄԲԵՐ ՍՊԱՍՈՒՄ Է ՁԵԶ:
Invited: Gor Ayzak Hovhannisyan, Artush Vardanyan, Anu Lik, Harut Galstyan, Մարգարյան Անահիտ, Арен Улиханян