Party: Դահուկավարման դասընթացներ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին

> >
Դահուկավարման դասընթացներ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին

Club: Armenian Extreme club

Upcoming: 1
Date: 24.01.2016 07:30
Address: Yerevan, Amiryan 18, Yerevan, Armenia | show on the map »

Attend »

Visitors - Women

Visitors - Men

Party pictures

You will be the first one to know when pictures are uploaded!

Party: Դահուկավարման դասընթացներ ՀՈՒՆՎԱՐԻ 24-ին

Ակումբի բազմաթիվ անդամների ու ընկերների պահանջով ևս մեկ անգամ կրկնում ենք դահուկավարման մեկօրյա դասընթացները: Մեր ոճին համապատասխան փնտրել, ստեղծել ու կազմակերպել ենք կատարյալ հանգիստ՝ ամենաէժան ու միաժամանակ բարձր որակի պայմաններով:

Այսպիսով, ՀՈՒՆՎԱՐԻ 24-ԻՆ մեկնում ենք դահուկ վարել սովորելու: Շարժվում ենք առավոտյան 07:30, որպեսզի 09:00 լինենք ճոպանուղու մոտ:
Դասընթացները տևելու են ամբողջ օրը՝ մինչև դուք սովորեք դահուկավարման այբուբենը: Օրվա վերջում կկարողանաք ըստ սեփական պահանջների կարգավորել դահուկները, կանգնել դահուկների վրա, սահել դահուկներով, ղեկավարել արագությունը, իրականացնել մի քանի ոճի դարձումներ, թեքումներ, մի քանի ձևով արգելակել դահուկներով:
Այսինքն այս դասընթացներից հետո կդառնաք անկախ դահուկորդ և կունենաք բոլոր նախնական գիտելիքները՝ հետագայում անվտանգ ու միայնակ սահելու, ձմեռը վայելելու ու ավելի լավ դահուկորդ դառնալու համար:
Խումբը բաղկացած է լինելու մոտ 10 ուսանողներից, այնպես որ ՏԵՂԵՐՆ ԻՍԿԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ:

Մեր դասընթացների մասնակիցները նաև հնարավորություն կունենան հետագայում մեր կողմից կազմակերպվող սուպերհետաքրքիր դահուկային տուրերին մասնակցելու համար:

Եվ այս ամենին մասնակցելու գումարը ընդամենը 17000 դրամ է՝ ներառյալ ամբողջ օրվա դասընթացները, տրանսպորտը, դահուկների վարձակալությունը, ճոպանուղու գումարն ամբողջ օրվա համար: Հնարավորության դեպքում կօգնենք նաև հագուստով ու ցանկության դեպքում դահուկավարման ակնոցներով:

ՇՏԱՊԵՔ, ՔԱՆԻ ՈՐ ՏԵՂԵՐԸ ԽԻՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ
Գրանցումն իրականացնում ենք մինչև ՀՈՒՆՎԱՐԻ 22-Ը:

Գրանցվելու և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել (093)26-55-76, (095)26-55-76 կամ այցելել "Armenian Extreme Club"` Ամիրյան 18 հասցեով: